Հնդկական Մումբայ քաղաքում կրոնական առաջնորդի թաղման արարողությունն ավարտվել է ողբերգությամբ։ Արարողությանը եկած հազարավոր հավատացյալների շրջանում սկսված հրմշտոցի հետևանքով մահացել է առնվազն 18 մարդ, հայտնում է gazeta.ru-ն՝ CNN-IBN-ին հղումով։

 

Նախնական տեղեկության համաձայն՝ ևս 40 մարդ տուժել է։

 

Դեպքի վայրում աշխատում են իրավապահներն ու բժիշկները։