Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ-ում շարունակվում է հիշատակի արարողությունների շարքը: Հերթական նախաձեռնությամբ որոշում է կայացվել բողոքի լուռ ուսանողական ակցիա իրականացնել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, բողոքի լուռ ակցիաները նախատեսված են իրականացնել առաջիկա ամիսներին ԱՄՆ Հարավային Կալիֆորնիա շրջանի համալսարաններում:
Դրանցից առաջինը տեղի կունենա փետրվարի 5-ին Կալիֆորնիայի նահանգային համալսարանի Նորթրիջի մասնաճյուղում' «Օվիաթ» գրադարանի դիմաց: