Արարատի մարզում շուրջ երկու ամիս է կատարվում են կանաչապատման, ծառերի եւ ճյուղերի ձեւավորման, էտման, ծառերի բների սպիտակեցման, կանաչ տարածքների մշակման, ծաղիկների տնկման աշխատանքներ: Հիշյալ աշխատանքներն իրականացվում են քաղաքապետարանների կոմունալ եւ սպասարկման բաժինների հոսկողության ներքո, իսկ մարզկենտրոն Արտաշատում' «Բարեկարգ Արտաշատ&raquo ; ՀՈԱԿ-ի կողմից:

 

Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, ՀՀԿ կանանց խորհուրդը' նախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, Արարատի մարզի տարբեր տարածաշրջաններում խորհրդանշական 100 ծառ է տնկել:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ծառատունկը մեկնարկեց Վեդի քաղաքից, որտեղ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի շրջակայքում հանրապետական տիկնայք ծառեր տնկեցին: Արարատ քաղաքի միջնակարգ դպրոցի բակում ծառատունկին մասնակցեցին նաեւ աշակերտները: Ծառատունկը շարունակվեց Արտաշատ քաղաքում. Սբ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում մի քանի տարի հետո վեր կխոյանան սաղարթախիտ հացենիները: Մասիս քաղաքի զբոսայգում ևս տնկեցին 100 ծառ:

 

Արարատի մարզի բոլոր տարածաշրջաններում ծառատունկին մասնակցել են քաղաքապետները, դպրոցականները եւ քաղաքացիները: