Մեծ Բրիտանիան առաջիկայում չի պատրաստվում «մահաբեր ռազմական օգնություն» ցուցաբերել Ուկրաինային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, CNN-ին տված հարցազրույցում հայտարարել Է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը: Նա նշել Է, որ ներկայում Մեծ Բրիտանիան «չի քննարկում իր քաղաքականության փոփոխմանը վե րաբերող որեւԷ առաջարկություն»:

 

«Մեր քաղաքականությունն Ուկրաինային ոչ մահաբեր օգնություն ցուցաբերելն Է»,-նշել Է նա:

 

Ավելի վաղ Wall Street Journal հրատարակությունը հաղորդել Է, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը վերադարձել Է Կիեւին զենքի մատակարարումների հարցի քննարկմանը: Ուկրաինային զենքի հնարավոր մատակարարումների հարցն աշխուժորեն քննարկվում Է նաեւ Եվրամիության երկրներում:

 

Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը Եվրոպա իր այցի նախօրյակին հայտարարել է, որ Ուկրաինայի արեւելքի ճգնաժամի ռազմական լուծում գոյություն չունի եւ բացառել է զենքի մատակարարումն այդ երկրին: «Մենք հենց սկզբից ասում էինք, որ այդ ճգնաժամի ռազմական լուծում գոյություն չունի… Մենք շահագրգռված չենք ռազմական դիմակայության էսկալացմամբ»,- ասել է Բայդենը Susddeutsche Zeitung գերմանական հրատարակությանը տված հարցազրույցում:

 

Մինչդեռ, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գերմանական Die Welt հրատարակությանը տված հարցազրույցում վերստին կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին՝ սկսել զենքի մատակարարումն իր երկրին: