ԱՄՆ-ը պլանավորում Է արտահանել իր գազի մինչեւ 65 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Էներգետիկական պաշարների բյուրոյի Էներգետիկական դիվանագիտության գծով պետական քարտուղարի տեղակալ Ռոբին Դանիգանը, որը Ռիգայում մասնակցում Է The Energy Union խորհրդաժողովին:

 

 

Նրա խոսքով՝ Եվրոպան շահագրգռված Է, որ գազի մատակարարումները դիվերսիֆիկացվեն: «Եվրոպայի համար որպես հնարավոր նոր այլընտրանքներից մեկը կարող դառնալ հեղուկացված գազն ԱՄՆ-ից, որի արտահանումը պլանավորվում Է սկսել այս տարվա վերջին: Ռուսական գազը դեռ վիթխարի նշանակություն կունենա Եվրոպայում, սակայն, որքան գազի առբերման ավելի շատ միջոցներ եւ դրա արդյունահանման աղբյուրներ լինեն, այնքան ավելի լավ կլինի բոլորի համար»,- ասել Է Դանիգանը խորհրդաժողովի բացումից առաջ Լատիվայի LNT հեռուստաալիքի եթերում:

 

 

Նրա խոսքով՝ կառուցելով հեղուկացված գազի լրացուցիչ տերմինալներ՝ ԱՄՆ-ը պլանավորում Է արտահանել իր երկնագույն վառելիքի մինչեւ 65 տոկոսը:

 

 

«Հեղուկացված գազի մի մասը պլանավորվում Է արտահանել Եվրոպա, մյուս մասն՝ Ասիա, բայց ի վերջո մատարակարումները կորոշվեն շուկայի իրադրությամբ»,- ասել Է Դանիգանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: