Ադրբեջանի Աղջաբեդի քաղաքի թիվ 8 դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Ռամիլ Ադիլ օղլու Աղաեւը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է qafqazinfo.az լրատվական կայքը' հղում կատարելով Աղջաբեդիի շրջանի ոստիկանությանը:
Երեսունյոթամյա ուսուցչի դիակը հայտնաբերվել է սեփական բնակարանում' կախված վիճակում: Նրա' ինքնասպանության դիմելու պատճառը դեռեւս հայտնի չէ: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2015թ.-ի սկզբից մինչ այժ այդ երկրում արդեն 20 մարդ ինքնասպանություն է գործել, որոնցից մեկն անչափահաս, 2-ն էլ ինքնահրկիզվել են:
2014 թվականի ընթացքում Ադրբեջանում 240 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 16-ը գործել են անչափահասներըլ:14 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:
Ադրբեջանում 2014 թվականի ընթացքում ինքնահրկիզման է դիմել 13 քաղաքացի, որոնցից 7-ը' ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքներն իշխանություններից կողմից խախտելու, կաշառք պահանջի եւ այլ պատճառներով: