Shamshyan.com. Ադրբեջանում ինքնասպանություն է գործել օրեր առաջ անհայտ կորած Պաշտպանության նախարարության աշխատակից, գնդապետ-լեյտենանտ Մեհման Մուսաևը:

Նրան գտել են Բաքվի Նիզամիի շրջանում գտնվող «Շաֆա» ֆուտբոլային խաղադաշտի մոտակայքում՝ ձեռքերի երակները կտրված վիճակում:

Ըստ նախնական վարկածի՝ ռազմական բարձրաստիճան պաշտոնյան ինքնասպան է եղել: Դատախազությունը չի բացառել նաև սպանության վարկածը: Գնդապետ-լեյտենանտի դին ուղարկվել է փորձաքննության՝ պարզելու, թե արդյո՞ք նա ինքնասպան է եղել: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Կատարվում է հետաքննություն: