Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ընթացքում եգիպտացի իր գործընկերոջը' Աբդել աս-Սիսիին նվիրել է «Կալաշնիկով» ինքնաձիգ: Ինչպես «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել են ռուսական պատվիրակության ներկայացուցիչները'հուշանվերը Պուտինն աս-Սիսիին նվիրել է նախորդ օրը կայացած ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' երկուշաբթի օրը երկու երկրների առաջնորդներն այցելել են Կահիրեի օպերա, որից հետո տեղի է ունեցել նրանց համատեղ ընթրիքը:

 

 

Պուտինը Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակը: Մասնավորապես, ՌԴ-ն և Եգիպտոսը ստորագրել են համաձայնագիր, որը հնարավորություն կտա «Ռոսատոմ»-ին մասնակցել Եգիպտոսում առաջին ատոմակայանի կառուցման աշխատանքներին: Բացի այդ, Եգիպտոսը և Եվրասիական տնտեսական միությունը պայմանավորվել են ստեղծել ազատ առևտրի գոտի: