Բաքվի ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության գործիչ Ալովսաթ Սադըգլըի որդուն' Էլգիզ Սադըգլըին:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ենի Մուսավաթ» թերթը, ընդդիմադիրին թմրանյութ պահելու մեղադրանք է ներկայացվել:

 

 

Ալովսաթ Սադըգլըն գտնում է, որ որդին ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով, քանի որ նրա մյուս որդին բազմիցս քննադատել է իշխանություններին եւ նստացույցեր կազմակերպել Գերմանիայում:

 

 

Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպություների տվյալներով' Ադրբեջանում ներկայում մոտ 100 քաղբանտարկյալներ կան, որոնցից 48-ը ճանաչվել են «խղճի բանտարկյալ»:

 

 

Ադրբեջանի իրավապահների համար ավանդույթ է դարձել քաղաքական ակտիվիստներին եւ ընդդիմադիրներին թմրանյութեր պահելու «մեղադրանքով» ձերբակալելը ու դատապարտելը: