Իրանը մտադիր Է նավթի արտահանումից բյուջեի կախվածությունը նվազեցնել սեւ խավիարի վաճառքն ավելացնելու հաշվին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով IRNA գործակալությանը, Իրանի Կասպիական թառափի ուսումնասիրման միջազգային ինստիտուտի ղեկավար Մահմուդ Բահմանին հայտարարել Է, որ առաջիկա 20 տարվա համար երկրի զարգացման հեռանկարային պլանի համաձայն՝ խնդիր Է դրվում այս ճանապարհով հասնել արտերկրին նավթի մատակարարումներից ստացվող եկամուտների 12,6 տոկոսի փոխարինման:

 

Ներկայում այս մուտքերը կազմում են արտահանման ողջ հասույթի շուրջ 80 տոկոսը:

 

Բահմանին IRNA-ին տված հարցազրույցում նշել Է, որ Իրանը պլանավորում Է թառափի մսի արտադրությունը՝ տարեկան 10 հազարից ավելացնել մինչեւ 20 հազար տոննա, իսկ սեւ խավիարինը՝ տարեկան 3-ից մինչեւ 100 տոննա: Այդ պլաններն արտաքին ազդեցությունների նկատմամբ կայուն տնտեսության ստեղծման եւ ածխաջրածինների արդյունահանումից կախվածության նվազեցման ազգային քաղաքականության բաղկացուցիչ մասն են կազմում:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Իրանում հատկապես կարեւորվում Է կասպիական թառափի արհեստական բուծումը եւ այդ ճյուղի ձեռնարկությունների արդյունավետության բարձրացումը. ներկայիս 8-15 կիլոգրամ սեւ խավիարի փոխարեն առաջիկա տարիներին պլանավորվում Է արտադրական սարքավորումների յուրաքանչյուր միավորից ստանալ 25-45 կիլոգրամ խավիար: