Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանոկովիչը խոստացել է վերադառնալ Ուկրաինա, երբ նման հնարավորություն լինի, որպեսզի թեթևացնի ուկրաինական ժողովրդի կյանքը: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ' այդ մասին Յանուկովիչը հայտարարել է ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում:
«Ցավում եմ, որ չեմ կարող ոչինչ անել: Հնարավոր է, ինչ որ բանի համար ես պետք եմ, և եթե խոսեմ այսօրվա մասին, ապա երբ հնարավորություն լինի վերադառնալ, ես կվերադառնամ և կանեմ ամեն ինչ, ինչն իմ ուժերում է, որպեսզի թեթևացնեմ մարդկանց կյանքը: Այսօրվա հիմնական խնդիրը պատերազմը դադարեցնելն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշել է Յանուկովիչը:
Ուկրաինայի նախկին նախագահը, ով այդ երկրում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո թողեց պաշտոնը, ներկայում գտնվում է ՌԴ տարածքում: Յանուկովիչի նկատմամբ Ուկրաինայում հարուցվել է քրեական գործ: