Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումները մինչև օրվա վերջ մտադիր են ավարտել ծանր զինտեխնիկայի դուրսբերումը սահմանազատման գծից սահմանված հեռավորության վրա: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' վկայակոչելով ԴԺՀ-ի պաշտպանության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինին:

 

«Այո, այսօր մենք վերջացնում ենք դուրսբերման գործընթացը»,- ասել է նա'հավելելով, որ վերջին շարասյունը հեռացվում է հարավից:

 

Բասուրինը նաև նշել է, որ ԴԺՀ-ն չունի ճշգրիտ տվյալներ ուկրաինական կողմի զինտեխնիկայի հետքաշման մասին: