«Իսլամական պետությունը» հարձակվել է Լիբիայի նավթային 2 բազաների վրա, որոնք գտնվում են երկրի կենտրոնական հատվածներում գտնվող Մաբրուք և Ալ Բահի շրջաններում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախորդ օրերի ընթացքում նրանք մի քանի անգամ ռմբակոծել էին նավթային բազաները, որոք գտնվում են Սիրտ քաղաքի մերձակայքում: Լիբիական ուժերը պատասխան կրակ են բացել ահաբեկիչների ուղղությամբ: Պատճառած վնասների չափի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդում:

 

 

Նախքան 2011թ.-ն երկրում տեղի ունեցած հեղափոխությունը նավթի օրական արդյունահանումը Լիբիայում կազմում էր 1,6 միլիոն բարել, և գերազնացում 350 հազար բարելը:

 

 

Մուամմար Քադաֆիի իշխանության տապալումից հետո երկիրը շարունակում է մնալ քաոսային իրավիճակում: