Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հանդիպումն իր հարյուրավոր թիմակիցների հետ: Հանդիպմանը քննարկվել է նրա' «Բարգավաճ Հայստան» կուսկացությունից դուրս գալու հարցը: Հադիպումը եղել է փակ:

 

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտուն Գրիգորյանի գրասենյակից, նա հայտարերել է ԲՀԿ շարքերից դուրս գալու մասին: Հայատարարությունում ասված է. «Ինձ ճանաչողները գիտեն, որ 2009 թ.-ին, չլինելով կուսակցական հոգեբանության և մտածողության կրող« բայց թիմային աշխատանքի կողմնակից, կանգնելով Գագիկ Ծառուկյան անձի կողքին, թիմակիցներիս հետ մտել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն:

 

 

Ես ու թիմակիցներս համամիտ էինք նրա գաղափարների և ծրագրերի հետ և օգնեցինք իրեն և կուսակցությանը իրականացնելու դրանք« որոնցից անցած 6 տարիներին շռայլորեն օգտվեցին Շիրակը և Գյումրին: Մենք բոլոր առ իթներն օգտագործել ենք պարոն Ծառուկյանին մեր երախտագիտությունը և պատրաստակամությունը հայտնելու համար: 2012-ի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի օգտին մեր համաքաղաքացիների տված քվեն թերևս լավագույն հատուցումն էր կուսակցությանն ու նրա առաջնորդին' մեր քաղաքի նկատմամբ ցուցաբերած տոական հոգածության դիմաց:

 

 

Մենք Գագիկ Ծառուկյանի կողքին կանգնած ենք եղել անմնացորդ հավատով« վստահությամբ և նվիրումով Համաժողովրդական շարժման բոլոր փուլերում' պատրաստ ամեն ինչի և մինչև վերջ գնալու իր կողքին մնալու վճռականությամբ: Հայաստանյան ներքաղաքական կյանքում ստեղծված նոր իրավիճակն ամենքիս համար լրջագույն մտորումների առիթ է: Գագիկ Ծառուկյանը« խուսափելով հնարավոր բախումներից և արյունահեղությունից« խաղաղության և կառուցողական գործողությունների կոչ արեց' դուրս գալով քաղաքական դաշտից:

 

 

Ես ինքս էլ երբևէ արյունահեղության կողմնակից չեմ եղել. որպես ասածիս հավաստում պետք է հիշեմ Գյումրու հունվարյան դեպքերը, երբ ամեն ինչ արեցին որ գյումրեցու« հայ մարդու արյուն չթափվի: Երեկ կուսակցության համագումարում Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց նաև ԲՀԿ նախագահի պաշտոնից: Ես պարոն Ծառուկյանի հետ դեպքերին հաջորդած օրերին քննարկել եմ ստեղծված իրավիճակը« նրանից տեղեկացել իր մտադրությունների մասին: Այնուհետև հանդիպել եմ թիմակիցներիս« Գյումրիում հեղինակություն և հարգանք վայելող մի շարք անձանց« այդ թվում' հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ:

 

 

Այս քայլերով էր պայմանավորված վերջին օրերի իմ լռությունը: Քննարկումներիս արդյունքում եմ հանգել որոշման. ես դուրս եմ գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերից' պահպանելով ընկերական հարաբերություններ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ական գործընկերներիս հետ:

 

 

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բոլորին անցած տարիների սերտ համագործակցության համար և շնորհավորում եմ Նաիրա Զոհրաբյանին' կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նոր կարգավիճակում, որպես անկուսակցական պատգամավոր կշարունակեմ իմ գործունեությունը առավել մեծ ջանքով, եռանդով, ոգով ու պատվախնդրությամբ, կլինեմ գյումրեցիների կողքին: Իմ պատգամավորական աշխատանքում ինձ ուժ է տվել և կտա իմ կարգախոսը' «Իմ թիկունքին ժողովուրդն է: Աստված բոլորիս պահապան»:

 

Արմենուհի Մխոյան