Վենեսուելայի գերշուկաներում դեֆիցիտային ապրանքների պահանջարկի աժիոտաժի դեմ պայքարելու համար կտեղակայեն 20 հազար հատուկ սարքեր, որոնք կստուգեն գնորդների մատնադրոշմները: Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի խոսքով՝ այդ համակարգը կօգնի լուծել երկար հերթերի եւ ապրանքների դեֆիցիտի խնդիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Անցյալ տարի Վենեսուելայի գերշուկաներում եղել են գնորդների երկար հերթեր ամենանհրաժեշտ ապրանքների պակասության պատճառով:

 

Վենեսուելայի իշխանությունները տեղի ունեցածի համար մեղադրել են ընդդիմությանը եւ ձեռնարկատերերին, որոնք, ինչպես պնդվում Էր, արհեսատականորեն ապրանքների դեֆիցիտ են ստեղծել եւ բարձրացրել գները:

 

Փետրվարին կալանավորվել են առեւտրական ցանցերի մի քանի սեփականատերեր, որոնց մեղադրել են այն բանի համար, որ նրանք իբր արհեստականորեն ստեղծել են հերթեր՝ սահմանափակելով դրամարկղների աշխատանքը: