Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտնել Է ծրագրի ստեղծման մասին, որն օգնություն Է նախատեսում Արեւելյան Եվրոպայի երկրներին պետական կառավարման որակը բարձրացնելու եւ Ռուսաստանի գերիշխանության սպառնալիքին դիմակայելու հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Բլումբերգ» գործակալությունը՝ վկայակոչելով բրիտանացի պաշտոնյաներին:
Ներկայիս հիմնադրամի ստեղծման մոդելը, բրիտանացի պաշտոնյաների տվյալների համաձայն, դարձել Է Մեծ Բրիտանիայի կառավարության նախկին ղեկավար Մարգարեթ Թեթչերի ծրագիրը, որն օգտագործվում Էր ԽՍՀՄ-ի ազդեցության տակ գտնվող երկրների, այդ թվում՝ Լեհաստանի, Հունգարիայի եւ Չեխոսլովակիայի, պետական կառավարմանը եւ տնտեսության զարգացմանն աջակցելու համար:
Ինչպես անունները չնշելու պայմանով գործակալությանը հայտնել են պաշտոնյաները, հիմնադրամը, որի ծավալը գնահատվում Է 5 միլիոն ֆունտ ստեռլինգ (շուրջ 7,35 մլն դոլար), արդեն օգտագործվում Է Ուկրաինայում մի շարք համապատասխան ինստիտուտներ ստեղծելու համար: Սպասվում Է, որ մոտ ժամանակներս հիմնադրամի ծավալը կավելանա եւս 15 մլն ֆունտով, որը կուղղվի Մոլդովայում, Վրաստանում, Բոսնիա-Հերցեգովինայում եւ Սերբիայում «ժողովրդավարության աջակցմանը»: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, հիմնադրամը նաեւ կարող Է օգտագործվել Արեւելյան Եվրոպայի երկրների Էներգետի կական եւ բանկային հատվածների արդիականացման համար: