Սիրիայում իսլամիստական «Ախրար աշ-Շամ» խմբավորումը հայտարարել է, որ միավորվում է «Սուքուր աշ-Շամ» խմբավորման հետ: Այս մասին հայտնել է Reuters-ը:
«Ջեյշ-ալ-Մուհանջիրին վալ-Անսար» իսլամիստական կազմակերպության ղեկավարներից մեկի' Աբու Մալեկա ալ-Շամիի խոսքով'միավորման պատճառը եղել է սիրիական Իդլիբ նահանգում «Ախրար աշ-Շամի» ազդեցության մեծացման անհրաժեշտությունը:
«Այդպիսով «Ան-Նուսրայի ճակատի» («Ալ-Քաիդա»-ի սիրիական մասնաճյուղը) համար կհայտնվի ավելի վտանգավոր մրցակից։ Շարունակելով միավորվել այլ խմբավորումների հետ՝ նրանք կկարողանան հասնել այն բանին, որ հավասարը հավասարի հետ մրցակցեն «Ան-Նուսրայի ճակատի» հետ»,- ասել է ալ-Շամին:
Այս բոլոր խմբավորումները հակադրվում են ԻՊ-ին: