Սիրիայում կյանքի միջին տեւողությունը 20 տարով կրճատվել Է երկրում շարունակվող հակամարտության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսը:

 

«Այսօր Սիրիայում կյանքի տեւողությունը 20 տարով պակաս Է գնահատվում, քան մինչեւ հակամարտության սկսվելը: Գործազրկությունը կազմում Է 58 տոկոս, ցուցանիշը 2010 թվականից աճել Է 10 տոկոսով: Սիրիացիների շուրջ երկու երրորդը ապրում Է կատարյալ աղքատության մեջ»,-հայտնել Է Ամոսը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի՝ Սիրիայի հումանիտար իրադրությանը նվիրված նիստում:

 

Նա նշել Է, որ 2139 բանաձեւի (արտոնում Է մուտքը Սիրիա' հումանիտար օգնություն ցուցաբերելու համար) ընդունումից մեկ տարի հետո եւ ճգնաժամի սկսվելու հինգերորդ տարում երկրում տիրող դաժանության մակարդակը ցնցող Է: «Մենք բոլորս հուսով Էինք, որ բանաձեւը կողմերին կմղի նվազեցնելու բռնությունը եւ կբերի Սիրիայի ժողովրդի դրության զգալի բարելավման: Այնուամենայնիվ, Սիրիայի իրադրությունը աղետալիորեն վատացավ»,-ասել Է նա:

 

Ամոսը հայտարարել Է, որ եթե «չգտնվի Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծում, միլիոնավոր մարդկանց կյանքն Էլ ավելի կվատանա: Նրա խոսքով՝ Սիրիայի բնակիչները քաղաքներում եւ այլ բնակավայրերում արգելափակված վիճակում են հայտնվում ինչպես կառավարության, զինված խմբերի, այնպես Էլ ահաբեկիչների կողմից: «Սիրիայում պաշարման մեջ հայտնված մարդկանց ընդհանուր թվաքանակը 212 հազարից ավելացել Է մոտավորապես մինչեւ 440 հազար»,-հայտնել Է Ամոսը:

 

Նա նաեւ տվյալներ Է բերել այն մասին, որ Սիրիայում 5,6 մլն երեխաներ օգնության խիստ կարիք ունեն, երեխաների սնվելու մակարդակը կտրուկ իջել Է: Երկրում ավերված Է առողջապահության համակարգը, աշխատում Է նախնական բուժօգնության հիմնարկների միայն կեսը: «Վերջին չորս տարվա ընթացքում 233 գրոհ Է գրանցվել 183 բուժհաստատությունների վրա, սպանվել Է բուժանձնակազմի 610 անդամ»,-հայտարարել Է Ամոսը:

 

Նրա խոսքով, երկրի այն շրջաններում, որոնք հայտնվել են «Իսլամական պետության» հսկողության ներքո, փակվել են հումանիտար բոլոր գործակալությունների գրասենյակները, Պարենի համաշխարհային ծրագիրը հարկադրված Է եղել կանգնեցնել 700 հազար մարդու համար նախատեսված օգնության տարածումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: