Իրանի հատուկ նշանակության ուժերը երկի հարավ-արևելքում երկուշաբթի ոչնչցարել են մի խումբ ահաբեկիչների: Այս մասին հաղորդում է «Ֆարս» գործակալությունը:

 

 

«Կորպուս էլիտար ռազմական ստորաբաժանման հատուկ նշանակության «Ալ-Կուդս» ջոկատին, որոնք «իսլամական հեղափոխության պահապաններն» են, այսօր առավոտյան հաջողվել է զինաթափել և ապամոնտաժել ահաբեկչական մի խումբ, որը կապված է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ» - ասել է ԻՀՊԿ-ի ներկայացուցիչը:

 

 

Գրոհայինները սպանվել են Պակիստանին սահմանամերձ Սիստան և Բելուջիստան գավառներում: Նրանց հայտնաբերմանն ուղղված գործողությունը իրականացվել է վերջին մի քանի օրերի ընթացքում:

 

 

Խմբավորման հայտնաբերման ժամանակ մեծ քանակությամբ զենք, զինամթերք և հաղորդակցման սարքավորումներ են գտնվել: