Թուրք գանձ որոնող արկածախնդիրները որևէ թանկարժեք իր գտնելու նպատակով թալանել ու ավերել են Անկարայի հայկական գերեզմանատունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական mulkiyehaber.net-ը հրապարակել է հայկական գերեզմանատան լուսանկարները, որտեղ երևում են արկածախնդիրների վայրագությունները:
Տարիներ առաջ հայկական գերեզմանատան տարածքը պահպանելու նպատակով այն ցանկապատվել էր, սակայն կայքի հրապարակած լուսանկարները խոսուն վկաներն են այն բանի, որ տարածքը չի պահպանվում: Արկածախնդիրները ոչ միայն տակնուվրա են արել գերեզմանաքարերը, այլև դրանց տակից դուրս եկած ոսկորները շաղ են տվել գետնի երեսին: Կայքը գրում է նաև, որ հայկական գերեզմանատան տարածքում շաբաթվա վերջին անգամ զբոսախնջույքներ են կազմակերպվում: