Իրանը միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնագիրը չի ստորագրի այնքան ժամանակ, քանի դեռ չեն չեղարկվել նրա դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը, հայտարարել Է Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին:
«Մենք ոչ մի համաձայնագիր չենք ստորագրի, եթե նույն օրը չհանվեն բոլոր պատժամիջոցները,- ընդգծել Է Ռոուհանին:- Մենք փոխշահավետ գործարք են ցանկանում միջուկային դոսյեի շուրջ բանակցությունների գործընթացում ներգրավված բոլոր կողմերի համար»:
Մինչդեռ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ը պնդում Է պատժամիջոցների աստիճանական չեղարկումը, քանի դեռ դրանց չեղարկման մեխանիզմ չի մշակվել: «Պատժամիջոցների աստիճանական չեղարկման մանրամասներն առայժմ հաստատված չեն: Վարչակազմում համոզված են, որ խելամիտ չԷր լինի առաջին իսկ օրից պատժամիջողները չեղյալ հայտարարելը»:
Ինչպես ավելի վաղ հայտարարել են ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչները, ապրիլի 2-ին շվեյցարական Լոզանում ձեռքբերված պայմանավորվածությունների «հանգուցային սկզբունքներից մեկն» այն Է, որ պատժամիջոցների չեղարկման տեմպերը կհամապատասխանեն Թեհրանի կողմից այն աշխատանքների ավարտմանը, որոնք համաձայնեցված են «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) հետ: