Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն չեղյալ է հայտարարել Կրիշտիանու Ռոնալդուի դեղին քարտը, որը ֆուտբոլիստն ստացել է Իսպանիայի առաջնության շրջանակերում՝ «Ռայո Վալյեկանոյի» դեմ կայացած հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ըստ մրցավարի ֆուտբոլիստը սիմուլացիայի էր դիմել մրցակցի տուգանային հրապարակում, ինչի համար էլ զգուշացվել էր: Դա Ռոնալդուի 5-րդ դեղին քարտն էր ընթացիկ մրցաշրջանում, այդ պատճառով էլ նա պետք է բաց թողներ «Էյբարի» հետ Պրիմերայի առաջիկա հանդիպումը:
Սակայն մադրիդյան թիմի բողոքարկումը բավարարվել է, և դեղին քարտը չեղյալ է համարվել. տեղեկացնում է AS-ը: