ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ Սիրիայում և Իրաքում պայքարելու համար ցամաքային ուժեր տրամադրելու անհրաժեշտություն դեռ չի տեսնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշտեն Քարտերը՝ ավելացնելով, որ անհրաժեշտություն դեպքում համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն:

 

 

«Իսլամական պետությունն» Իրաքի Ռամադի քաղաքում 18 ոստիկանների է գնդակահարել: Դեպքը տեղի է ունեցել Բուաֆրաջ շրջանում: ԻՊ-ն 150 մարդկանց է առևանգել Թիքրիթի հյուսիսիում գտնվող Շարկատ շրջանում: Նրանք շամար ցեղախմբից են:

 

 

Իրաքի առողջապահական աղբյուրները հայտարարել են, որ 46 մարդ է սպանվել և վիրավորվել Ռամադի քաղաքի Ալբու Ֆարաջ շրջանում ԻՊ-ի դեմ պայքարի ժամանակ:

 

 

Միջազգային դաշինքի երկրների կազմում ընդգրկվել են ավելի քան 60 երկրներ, որոնցից 12-ը մասնակցում են Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններին: ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ Իրաքում օդուժի ռազմական գորողոծություններ սկսել է օգոստոսի 8-ից, իսկ Սիրիայում՝ սեպտեմբերի 23-ից:

 

 

Իրաքում ռազմական գործողություններին մասնակցում են Ավստրալիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Կանադան, Նիդերլանդները, Ֆրանսիան, իսկ Սիրիայում՝ Բեհրեյնը, Հորդանանը, ԱՄԷ-ն և Սաուդայն Արաբիան:

 

 

ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում եւ Իրաքում: