Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանն ու ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ, Դատարանների նախագահների խորհրդի նախագահ Նարինե Նարիմանյանը համագործակցության վերաբերյալ փոխմբռման հուշագիր են ստորագրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից, կարևորելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների դատական համակարգերի կատարելա գործումն ու գործունության արդյունավետության բարձրացումը՝ կողմերն ընդգծել են երկկողմ շփումների ակտիվացման անհրաշետությունը:

 

Արդարադատության ակադեմիան ԼՂՀ դատավորների, դատավորների թեկնածուների, դատական ծառայողների, դատական կարգադրիչների մասնագիտական պատրաստումն ու վերապատրաստումն իրականացնելու է համապատասխանաբար առկա և հեռավար ուսուցման կազմակերպման միջոցով:

 

Հանդիպմանը մասնակցել են նաև ԼՂՀ վերաքննիչ դատարանի նախագահ Կարեն Ղարայանը և ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնակատար Մարատ Ավանեսյանը:

 

Քննարկվել են դատավորի թեկնածուների մասնագիտական պատրաստմանն առնչվող հարցեր: Այս տարեվերջին Ակադեմիայի ունկնդիրների թվում առաջին անգամ կլինեն նաև դատավորի թեկնածուներ ԼՂՀ-ից: