Միացյալ Նահանգների Beech-Nut Nutrition ընկերությունն իշխանությունների պահանջով շուկայից հետ Է կանչել շուրջ մեկ տոննա ընդհանուր զանգվածով մանկական սննդի խմբաքանակն այն պատճառով, որ դրա մեջ կարող են լինել ապակու բեկորներ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել են կարգավորող մարմինների ներկայացուցիչները:

 

Նշվում Է, որ սույն որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ մանկական սննդի փաթեթվածքներից մեկում ապակու կտոր Է գտնվել: Զանգվածային լրատվամիջոցների տեղեկություններով՝ մեկ մարդ բերանի խոռոչի կտրված վերք Է ստացել:

 

Ըստ ՏԱՍՍ-ի՝ Beech-Nut Nutrition-ի ներկայացուցիչները, որը գտնվում Է Նյու Յորքի նահանգում, հայտնել են, որ հետ Է կանչվել մինչեւ 2016 թվականի դեկտեմբեր պիտանիության ժամկետով սնունդը, որը պատրաստված Է հավի մսից եւ բատատից: