Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատի Ազգային խորհրդի բոլոր 6 խմբերը դատապարտել են 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զանգվածային սպանություները' դրանք որակելով որպես «ցեղասպանություն», հայտնում է diepresse.com-ը:

 

Հղում անելով Ավստրիայի պատմական պատասխանատվությանը՝ աղբյուրը նշում է, որ Ավստրո-Հունգարական միապետությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության դաշնակիցն է եղել:

 

Ազգային խորհուրդն Ավստրիայի խորհրդարանի երկու պալատներից մեկն է: Գործնականում Ազգային խորհուրդն ավելի մեծ իրավական ուժ ունի, քան վերին պալատը: