Դորտմունդի «Բորուսիան» Մատս Հումելսի տրանսֆերի վաճառքի 40 մլն եվրոյի մի քանի առաջարկ է մերժել: Ինչպես տեղեկացնում է Bild-ը, Գերմանիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը թիմի նոր գլխավոր մարզչի Թոմաս Տուխելի համար առանցքային ֆուտբոլիստ է:
Գերմանական ակումբը մերժել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» 30 մլն եվրոյի առաջարկը:
Նշենք, որ Հումելսը դորտմունդյան թիմում խաղում է 2009 թվականից: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցած 20 խաղում ֆուտբոլիստը արդյունավետ հարվածով աչքի է ընկել մեկ անգամ: