ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է արտասահմանյան պատվիրակություններին ու պատվավոր հյուրերին, որոնք եկել են մասնակցելու Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցում են մոտ 30 պետության և կառավարության ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:
Օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո Պուտինը կուղևորվի մասնակցելու ռազմական շքերթին:
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ շքերթին հագեցած օրակարգի պատճառով չեն մասնակցելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չեխիայի ղեկավար Միլոշ Զեմանն ու Սլովակիայի նախագահ Ռոբերտ Ֆիցոն:
Նա հավելել է, որ եթե պետության ղեկավարը չի կարողանում մասնակցել միջոցառումներին, ապա երկիրը ներկայացնում է Ռուսաստանի դեսպանը:
Ֆաշիզմի դեմ հաղթանակի 70-ամյակին մասնակցելու համար հրավիրվել էր 68 երկրի առաջնորդ, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի, Եվրամիության ու Եվրոպական խորհրդի ղեկավարները:
Հոբելյանական շքերթը տոնի պատմության մեջ ամենախոշորներից է: Շատ մանրամասնություններ դեռ գաղտնի են պահվում: Հայտնի է միայն, որ շքերթը բաղկացած է լինելու երկու մասից՝ պատմական ու ժամանակակից: