Եվրոպական և եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցերի պետնախարար Դավիթ Բաքրաձեն և Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանը մայիսի 14-ին Թբիլիսիում ստորագրել են ֆինանսական համաձայնագիր, ըստ որի ԵՄ-ն 50 մլն եվրո կհատկացնի երկրի արդարադատության համակարգի բարանորոգմանը, տեղեկացնում Է Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:

 

 

«Արդարադատության համակարգի բարեփոխումները» բյուջետային օգնության նոր ծրագրինպատակը արդարադատության արդյունավետ ու անկկողմնակալ համակարգի մատչելիության ապահովումն Է, արդար դատի իրավունքի ուժեղացումը, քրեական արդարադատության արդյունավետության ուժեղացումը, մասնավոր ու վարչական իրավունքների համակարգերի բարելավումը, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանությունը եվրոպական պրակտիկային ու միջազգային չափորոշիչներին համապատասխան: Ծրագրի շրջանակներում ուշադրություն Է դարձվելու գենդերային իրավահավասարության պաշտպանությանը և կայուն զարգացմանը»,- հաղորդել Է Վրաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը: