Եվրամիությունը պատրաստվում է առաջիկա շաբաթներին Ուկրաինային տրամադրել ֆինանսական օգնության մասնաբաժին 600 միլիոն եվրոյի չափով: Փետրվարի 10-ին այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
«Քանի որ Ուկրաինայի կառավարությունը խորհրդարան է ներկայացնում օրինագիծ փայտանյութի արտահանման մորատորիումի վերացման մասին, դա, իմ կարծիքով, բավարար պայման է 600 միլիոն տրամադրելու համար: Դա կարվի առաջիկա շաբաթներին»,- ասել է Յունկերն Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ կայացած հանդիպումից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: