Ռուսաստանը չի պլանավորում երկրի հանդեպ պարտքի դիմաց ռուբլով վճարումներ ընդունել այլ պետություններից, բացառությամբ Բելառուսի: Այդ մասին մայիսի 14-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համաժողովի կուլիսներում լրագրողներին հայտնել Է ֆինանսների փոխնարար Սերգեյ Ստորչակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

 

 

«Ոչ: Ոչ մի տեղ առևտրում ռուսական ռուբլու այնքան ակտիվ օգտագործում չկա, որքան մեր գործընկերոջ հետ, ուստի դա տրամաբանական Է: Նրանք մեծ քանակությամբ ռուբլիներ են փաստակում, բնականաբար, փոխառուն արժութային ռիսկեր Է կրում: Խոսքը կապակցված վարկերի մասին Է, իսկ կապակցված վարկերը կողմնորոշված են ազգային արժույթի օգտագործմանը, տվյալ դեպքում՝ ռուբլու»,- ասել Է Ստորչակը: