Բունդեսլիգայի 33-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվելով «Վոլֆսբուրգ» պարտվեց 2-1 հաշվով:

 

Հանդիպման առաջին իսկ րոպեին «Վոլֆսբուրգ»-ը բացեց խաղի հաշիվը: 10 րոպե անց Պիեր Էմերիկ Օբամեյանգը հավասարեցրեց խաղի հաշվիը' դիպուկ իրացնելով 11 մետրնոց հարվածը:: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և բավականին ակտիվ էր: Երկրորդ կեսի սկզբում «Վոլֆսբուրգ»-ը կրկին առաջ անցավ հաշվի մեջ: «Բորուսիա»-ի ֆուտբոլիստները փորձեցինք վերականգնել կորցածը, սակայն ոչինչ անել չհաջողվեց:

 

Վերջին տուրից առաջ «Բորուսիա»-ն մնաց նույն 7-րդ տեղում և ունի 43 միավոր: Բունդեսլիգայի վերջին տուրում «Բորուսիա»-ն կխաղա Վերդերի «Բրեմեն»-ի հետ: Հանդիպումը կկայանա մայիսի 23-ին, Երևանի ժամանակով 17:30-ին: