Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը վարչապետի հանձնարարականով ստուգումներ է իրականացրել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին: Հանրապետության Նախագահի համապատասխան հանձնարարականից հետո ես Ֆինանսների նախարարությանը տվել եմ համապատասխան ձեռնարկությունների ցանկ և հանձնարարել եմ այդ ձեռնարկություններում ստուգումներ անցկացնել: Ես մեկ շաբաթ առաջ հանդիպել եմ ֆինանսների նախարարի հետ, և նա ինձ խոստացել է մինչև հունիսի 5-ը ներկայացնել այդ ստուգուների արդյունքները»,- հայտնեց վարչապետը:
Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցադրմանը, թե ՀՀԿ խորհրդի հայտնի նիստի ժամանակ ՀՀ վարչապետն ինչ նկատի ուներ՝ ասելով, թե եթե կան մարդիկ, ովքեր չեն հասկանում, պետք է «բամփել»՝ վարչապետն ընդգծեց, որ այդ պահին եղել է ընդհանուր խոսակցություն և խոսքը վերաբերել է այն մարդկանց, ովքեր խուսափում են հարկեր վճարելուց: «Դա վերաբերել է բոլոր այն մարդկանց, ովքեր զբաղվում են բիզնեսով և հարկերը չեն վճարում: Այդ թեմայով է եղել մեր խոսակցությունը, և ես կարծում եմ, որ այդ հորդորը շատ ճիշտ է եղել, և եթե դուք լսում եք Ֆինանսների նախարարության հ աղորդումները, մենք արդեն ստվերից 25-30 միլիարդ դրամ ենք մուտքագրել պետական բյուջե»,- ասաց վարչապետը: