Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մայիսի 26-ին տեղի են ունեցել բանակցություններ Հայաստանի և Շվեդիայի միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջկառավարական պայմանագրի կնքումը նախապատրաստելու նպատակով: Պայմանագիրը նպատակ ունի երկու պետությունների միջև արտաքին առևտրում բացառել կրկնակի հարկումը, թույլ չտալ հարկային խտրականություն կողմերի տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, հաստատել համագործակցություն երկու պետությունների հարկային մարմինների միջև, այդ թվում՝ հարկային հարցերով տեղեկատվության փոխանակության բնագավառում:
Պայմանագրի կնքումը հնարավորություն կընձեռի աջակցել Հայաստանի և Շվեդիայի միջև ապրանքաշրջանառության ընդլայնմանը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:
Հայկական կողմից բանակցություններին մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը: