Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր դեմ մահափորձի գործով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է: Այս մասին այսօր հայտնել է ինքը՝ Սյունիքի մարզպետը, լրագրողների հետ զրույցում:
Քրեական գործով մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ գործողություններ, հարցաքննվել և հարցաքննվում են մի շարք անձինք։ Սյունիքի մարզպետի և ավտոմեքենայի մեջ գտնված մյուս, ինչպես նաև քրեական գործով հարցաքննված մի քանի այլ անձանցից վերցվել են փորձանմուշներ և կրակոցների արգասիքների հետքերի առկայությունը պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։