«Mediamall.am»  լրատվականն ամփոփում է անցնող օրը.

 

 

 

 

«Գալիք տարում կիրականացնենք տասնյակ տնտեսական ու սոցիալական ծրագրեր». Սուրիկ Խաչատրյանը' ամանորին ընդառաջ

 

 

Սիրելի' սյունեցիներ

Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդի տոների կապակցությամբ, մաղթում եմ բարօրություն, առողջություն և երջանկություն, իսկ մեր հայրենիքին' խաղաղություն, բարեկեցություն, համամարդկային արժեքների վրա խարսխված առաջընթաց ու զարգացում:

 

Անառարկելի պատմական փաստ է, որ Սյունիքը եղել է, կա ու կմնա «հայոց արեւելից կողմաց» անառիկ ամրոցը, և նաև Սյունիքի հզորությամբ են պայմանավորված մեր երկրի պաշտպանունակությունն ու կայուն առաջընթացը: Մենք հաղթահարեցինք մեր պատմության ընթացքը կանխորոշող տարիներից ևս մեկը' 2014-ը, և վստահ եմ, որ Սյունիքը, թևակոխելով 2015 թվական, կշարունակի զարգանալ, հզորանալ ու բարգավաճել:

 

Գալիք տարում Սյունիքում կիրականացնենք տասնյակ տնտեսական ու սոցիալական ծրագրեր, որոնք կնպաստեն մեր մարզի բնակչության ապահովության և բարեկեցության աճին:
Սիրելի' հայրենակիցներ, Ամանորը ավանդական ու ամենասիրված ընտանեկան տոնն է, որին սպասում ենք անհամբեր' ջերմությամբ, երազանքներով ու ակնկալիքներով: Ուստի մաղթում եմ, որ Նոր տարին սեր բերի բոլորիս ընտանիքներին, որ հետևում մնան բոլոր դժվարություններն ու հոգսերը, անհաջողություններն ու ձախողումները:

 

Թո'ղ 2015թ. Սյունյաց յուրաքանչյուր օջախից ելնող ծուխն ավետի շենություն ու առատություն, իսկ տոնական սեղանների շուրջ տիրեն բարձր տրամադրությունն ու լավատեսությունը:
Թո'ղ Նոր տարին խաղաղություն, արևշատություն և բարիքների առատություն բերի հայոց ընտանիքներին ու մեր երկրին:

Շնորհավո'ր Ամանոր և Սուրբ ծնունդ:

 

 

***

 

 

Լևոն Հայրապետյանն այս անգամ հիվանդանոցում կմնա 10-15 օր

 

 

Ռուսաստանում տնային կալանքի տակ գտնվող գործարար Լևոն Հայրապետյանն այս անգամ մոտ 10-15 օր կմնա հիվանդանոցում՝ պատշաճ բուժօգնություն ստանալու համար: Այս մասին դեկտեմբերի 24-ին «Արմենպրես»-ին տեղեկացրեց գործարարի ընկեր Մացակ Փոլադյանը: «Առաջին անգամ չէ, երբ բժիշկները խորհուրդ են տալիս նրան մնալ հիվանդանոցում և հիմնովին ստանալ բուժօգնություն:

 

Դա ավելի օգտակար կլինի, քան շաբաթական երեք անգամ բուժում ստանալու համար հիվանդանոց այլությունները: Այս անգամ Հայրապետյանն ավելի երկար ստիպված կլինի մնալ հիվանդանոցում, և հարցին պետք է ավելի լուրջ վերաբերվել, քանի որ նրա մոտ մեկ հիվանդություն չէ, այլ մի ամբողջ խումբ», - նշեց Մացակ Փոլադյանը:

 

Դեկտեմբերի 23-ին կեսօրից հետո Ռուսաստանում տնային կալանքի տակ գնտվող Լևոն Հայրապետյանին, առողջական վիճակի վատթարացման պատճառով, տանից շտապ տեղափոխել են հիվանդանոց: Գործարարի ֆրանսաբնակ ընկերը Լևոն Հայրապետյանի վիճակի մասին պարբերաբար տեղեկանում է մտերիմներից հեռախոսակապի միջոցով և հավաստիացրեց, որ ներկա պահին նրա վիճակը կարելի է գնահատել բավարար:

 

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին' «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին: Հետաքննությունը Հայրապետյանին մեղադրում է 2009 թվականի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից «Սիստեմա» ֆինանսաարդյունաբերական խմբին «Բաշնեֆտի» վաճառքի հետ առնչություն ունենալու մեջ:

 

Նրան առաջադրվել են փողերի յուրացման և լվացման մեղադրանքներ: Դատարանն այս գործի շրջանակներում կալանք է դրել «Բաշնեֆտի» բաժնետոմսերի՝ 300 միլիոն ռուբլու փաթեթի վրա: «Բաշնեֆտի» վաճառքի հետ կապված քրեական գործի առավել բարձրաստիճան ֆիգուրանտը «Սիստեմա» ֆինանսաարդյունաբերական խմբի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովն է՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը:

 

Երակարտև պայքարից հետո ռուսական դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը' Հայրապետյանի խափանման միջոցը' կալանքը, փոխելու մասին եւ նշանակել է տնային կալանք:

 

 

***

 

 

Ապահովության համար փոքրերին և տարեցներին Քեսաբից տեղափոխել են Լաթաքիա

 

 

Քեսաբում մտահոգիչ որևէ դեպք տեղի չի ունեցել, սակայն ապահովության համար փոքրերին և տարեցներին տեղափոխել ենք Լաթաքիա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քեսաբահայ Կարո Մանճիկյանը՝ ավելացնելով, որ բնակիչների մեծամասնությունը Քեսաբում է: Նրա խոսքով' 2 օր առաջ Թուրքիայի սահմանամերձ Սև աղբուր գյուղից լուրեր են հա սել Քեսաբ' թուրքական սահմանի վրա ինչ-որ շարժումներ նկատվելու մասին:

 

«Ճշգրիտ որևէ տեղեկություն չկա, թե դրանք ինչ շարժումներ էին, պարզապես, անվտանգության նկատառումներից ելնելով, սահմանամերձ գյուղերի բնակիչները տեղափոխվել են ավելի ապահով վայրեր»,- նշեց Մանճիկյանը:

 

Նա տեղեկացրեց, որ Քեսաբը լավ է պաշտպանված կառավարական ուժերի կողմից: «Զինվորականների առումով մենք մեզ ապահով ենք զգում»,- հավելեց Մանճիկյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ ոչ ոք չի կարող գուշակել' ինչ տեղի կունենա, պիտի շարունակեն վերականգնել Քեսաբը:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Ոստիկանության կրթահամալիրի ուսանողը սեռական հարաբերություն է ունեցել 14 տարին չլրացած աղջկա հետ. նախաքննությունն ավարտվել է

 

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանող, ոստիկանության ծառայող Ռուբիկ Ստեփանյանի' տասնչորս տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 

Նախաքննությամբ պարզվել է, որ Ռուբիկ Ստեփանյանը, իր ծանոթ Մ. Հ.-ից և նրա հարազատներից հաստատապես տեղյակ լինելով վերջինիս 14 տարին լրացած չլինելու մասին, 2014թ. փետրվար ամսին նրա հետ գնացել է Երևան քաղաքի բարերից մեկը, պատվիրել առանձնասենյակ, որտեղ սեռական հարաբերություն է ունեցել աղջնակի հետ:

 

Բացի այդ, 2014թ. հունիսի 26-ին Ռ. Ստեփանյանը Մ. Հ.-ի հետ գնացել է հոր ընկերոջը պատկանող, վերանորոգման մեջ գտնվող բնակարան, որտեղ դարձյալ սեռական հարաբերություն է ունեցել տասնչորս տարին չլրացած աղջնակի հետ:

 

Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

 

***

 

 

Սատկած խոզի մսի վաճառքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ

 

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ խոշոր չափերով ոչ պիտանի խոզի միս իրացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

 

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ քաղաքացի Պետրոսյանը 2014թ. դեկտեմբերի 20-ին Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի հարևանությամբ գործող խոզաբուծական տնտեսությունից ձեռք է բերել խոզի մսի խմբաքանակ։ Նշված ապրանքի սպառողական հատկանիշների և որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելով՝ մի մասը՝ սատկած, հոգեվարքի շրջանում մորթված, ոչ թարմ, սննդի համար ոչ պիտանի, խոշոր չափերով՝ 235,3 կգ խոզի միսն իրացվել է մսի վաճառքով զբաղվող անձին:

 

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

 

 

***

 

 

Ազատ առևտրի ռեժիմը ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Վրաստանին. ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

 

Հայաստանի և Վրաստանի համար ձեռնտու չէ փոխել ազատ առևտրի ռեժիմը, հետևաբար, երկու պետությունները կանեն հնարավորը պահպանելու համար առևտրի ոլորտում այդ իրավիճակը: Այս մասին Երևանում անցկացվող հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստից հետո հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա ընդգծեց, որ Վրաստանի հետ առևտրաշրջանատության ծավալը տարեցտարի ավելանու մ է:

 

«Համենայն դեպս, դինամիկան դրական է. սա այն աշխատանքի արդյունքն է, որը մինչ հիմա իրականացվել է: Մասնավորապես, գիտատեխնիկական, ագրոբիզնեսի և շինանյութերի արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացումը կարևոր կլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' հայտարարեց Ճշմարիտյանը:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Լուկաշենկոն և Պուտինը քննարկել են Բելառուսի և ՌԴ-ի միջև երկկողմ հարաբերությունները

 

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Մենք Վլադիմիր Պուտինի հետ միասին քննարկել ենք այն խնդիրների ամբողջ հանգույցը, որը կապված է բելառուսա-ռուսական հարաբերությունների հետ: Դա այնքան էլ դժվար չէ», - ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն հավելել է, որ բարդ խնդիրները կարելի է շտկել՝ ինչպես նախկինում:

 

 

***

 

 

Դավիթաշենի կամրջի տակ 20-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել

 

 

Դեկտեմբերի 24-ին, ժամը 12.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Հրազդանի կիրճում' Դավիթաշենի կամրջի մոտակայքում, հայտնաբերվել է Ա. Ա.-ի (ծնվ. 1994 թ.) դին:

Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: