Թբիլիսի քաղաքի պրոբացիոն ծառայության պետ Բեսիկ Ցխադաձեն ծանր վիրահատության ենթարկվելուց հետո մահացել է: Այս մասին հայտնում է "Грузия Online"-ը՝ վկայակոչելով նրա հարազատներին:

 

Պաշտոնյայի հարազատների խոսքով՝ նա հրազենով կրակել է իր գլխին: Նրանք դժվարանում են ասել՝ դա կանխամտածված ինքնասպանության փո՞րձ է եղել, թե՞ դժբախտ պատահար:

 

Դեպքի առթով Վրաստանի իրավապահները քրեական գործ են հարուցել Քր. օրենսգրքի 115 հոդվածի հիման վրա, այն է՝ ինքնասպանության հասցնելը:

 

Միջադեպը տեղի է ունեցել պաշտոնյայի տանը: Ենթադրվում է, որ ինքնասպանության պատճառ կարող է եղած լինել ընտանեկան վեճը:

 

Նշվում է, որ հիվանդանոց է տեղափոխվել նաև Ցխադաձեի կինը, ում ինքնազգացողությունը տեղի ունեցածից հետո վատացել է: