Հայաստանում անցկացվող բողոքի ակցիաներն էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված' կարող են ստիպել «Ինտեր ՌԱՈ» ընկերությանը վաճառել իր 100% «դուստր ընկերությունը»' «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ): Հոլդինգն արդեն անցկացրել է համապատասխան բանակցություններ, գրում է«Կոմերսանտ» թերթը:

 

Ինչպես գրում է թերթը, ռուսական հոլդինգն արդեն բանակցություններ է վարել գործարարների հետ, այդ թվում, «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ: Սակայն, ինչպես գրում է թերթը, ընկերության վաճառքի հետ կարող են խնդիրներ առաջանալ. ՀԷՑ-ի մոտ կուտակվել են զգալի պարտքեր, իսկ ցուցարարները պահանջում են, որպեսզի իշխանությունները չփոխհատուցեն ընկերության կորուստները բյուջեից:

 

«Տաշիր» խմբի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտնել են պարբերականին, որ ընկերությունը չի գնել ՀԷՑ-ը:

 

«Եթե վաճառքի մասին հայտարարություն լինի, ապա ցանկացած կազմակերպություն, ուսումնասիրելով պայմանները, կարող է հասկանալ, թե որքանով է տնտեսապես շահավետ ձեռք բերել մի ընկերություն, որն ունի հսկայական պարտքեր», - մեջբերում է«Կոմերսանտ»-ը խմբի ներկայացուցիչների խոսքերը:

 

Հայաստանի էներգետիկ իրավիճակին ծանոթ «Կոմերսանտ»-ի աղբյուրը հաստատել է ինչպես «Տաշիր»-ի, այնպես էլ «հայազգի այլ ռուս գործարարի» հետ բանակցությունների իրողությունը: