Հունիսի 30-ին մի տղամարդ Երևան քաղաքի վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հիվանդասենյակում կրակել է կնոջ վրա և ինքնասպան եղել:
Ինչպես տեղեկացավ ԼՈւՐԵՐ.com-ը, կնոջ վիճակը կայուն է, առկա է դրական դինամիկա:
Կնոջ գիտակցությունը ևս պահպանվում է:
Նշենք, որ պարզվել է, որ ժամը 10:00-ի սահմաններում Հ.Վարդանյանն այցելել է նշված ինստիտուտում ծննդաբերած և հիվանդասենյակում գտնվող իր կնոջը, որի ժամանակ ատրճանակից կրակոցներ է արձակել նրա վրա, ապա ինքնասպան եղել։ Կինն անմիջապես տեղափոխվել է նշված ինստիտուտի վիրահատարան և ցուցաբերվել անհրաժեշտ բժշկական միջամտություն՝ կյանքը փրկելու համար։