Կրասնոյարսկի երկրամասի Բալախտիսնկսի շրջանում լուրջ վթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս ինը՝ վիրավորվել: Նրանցից ութը թեթև և միջին ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են, մեկը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ողբերգությունը տեղի է ունեցել M54 «Енисей» մայրուղու վրա, տեղական ժամանակով առավոտյան ժամը 5:30-ին: Այս մասին տեղեկացնում է Вести.Ru-ն:
Ավտոբուսն ուղևորվում էր Կրասնոյարսկից դեպի Կզըլ, երբ բախվել է միկրոավտոբուսին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Ըստ նախնական տվյալների՝ վթարի մեղավորը կարող էր լինել Hyundai մակնիշի ավտոբուսի վարորդը:
Բոլոր զոհերը եղել են Mercedes միկրոավտոբուսի մեջ: Hyundai ավտոբուսի մեջ գտնվող 24 ուղևորներից տուժել է չորսը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ոստիկանությունը պարզում է մահացածների և տուժածների ինքնությունը, ինչպես նաև միջադեպի բոլոր հանգամանքները: