Մովսիսյանի վնասվածքը սահմանափակել է Ալենիչևի ռեսուրսները. այս մասին ասել է «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Վալերի Կեչինովը՝ խոսելով մոսկովյան թիմի ելույթների մասին.
«Կուբանի» դեմ խաղի արդյունքն ինձ անկասկած զարմացրեց: Չէի սպասում, որ «Սպարտակը» նման կերպ կպարտվի, այն էլ հետնապահին: Սակայն դա բացատրելի է, չէ՞ որ Ալենիչևի թիմը նախկինի պես վերականգնման փուլում է. սրանով է պայմանավորված անկայունությունը: Այժմ «Սպարտակը» տրամադրության տակ ունի մեկ հարձակվող՝ Զե Լուիշը: Մովսիսյանը վնասվածք է ստացել, և դա սահմանափակել է Ալենիչևի ռեսուրսները: Կարծում եմ՝ եթե Յուրայի վնասվածքը չլիներ՝ մոսկովյան թիմի խաղն առջևի գծում հետքրքիր կլիներ: Կամ էլ գլխավոր մարզիչն ամեն դեպքում խաղի ընթացքում մի ֆուտբոլիստին մյուսով փոխարինելու հնարավորություն կունենար: Զե Լուիշը նույնպես դեռ լավագույն մարզավիճակում չէ, այդ պատճառով էլ «Սպարտակի» հարձակման գծում ոչ ամեն ինչ է ստացվում»,- Կեչինովի խոսքը մեջբերում է: