Քիչ առաջ պարզ դարձավ, որ Բերդավանում զոհված քաղաքացիների թիվը հասնում է 3-ի. նրանք են 1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը, 1921 թվականին ծնված Շուշան Ասատրյանը, իսկ ավելի վաղ տեղեկացրել էինք Պայծառ Աղաջանյանի զոհվելու մասին լուրը:

 

 

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Բերդավանում նաև 2 վիրավոր կա. վիրավորները տղամարդիկ են: Նրանք տեղափոխվել են Նոյեմբերյանի հիվանդանոց:

 

 

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 70-ամյա Պայծառ Աղաջանյանը: ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշել է, որ ոստիկանությունը դեպքի կապակցությամբ ստացել է ահազանգ և այժմ ոստիկանները գտվում են դեպքի վայրում:

 

 

Իսկ ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական վարչությունից տեղեկացրին, որ հակառակորդը շարունակում է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումը: Զոհեր և վիրավորներ զինվորականների շրջանում չկան: