Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ավտոմեքենաների շարասյանը հասցրած օդային հարվածի արդյունքում ոչնչացվել է 40 իսլամիստ: Այս մասին հաղորդում է BBC News-ը:
Ավիահարձակումն իրականացվել է Համա նահանգում: Հարվածի տակ է ընկել 16 մեքենաներից կազմված շարասյունը: Արդյունքում դրանք ոչնչացվել են:
Հայտնի չէ, թե արդյոք ավիահարվածն իրականացրել են ռուս զինվորականները կամ սիրիական բանակը: «Այդուհանդերձ, ինքնաթիռները չեն պատկանում Վաշինգտոնի գլխավորած կոալիցիային», - հայտնում է Yahoo News-ը: