Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Արքայական ակումբը» տնային խաղում առավելության հասավ «Լաս Պալմասի» նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով:

Մեկնարկից 4 րպե անց Կազեմիրոյի փոխանցումից հետո Իսկոն գրավեց մրցակցի դարպասը, տասը րոպե անց գոլով աչքի ընկավ նաև դաշտի տերերի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մարսելոն:

38-րդ րոպեին Էրնանի գոլի շնորհիվ հյուրերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, հինգ րոպե անց Խեսեն հաշիվը դարձրեց 3:1:

Այս հաղթանակից հետո մադրիդցիները իրենց ակտիվում ունեն 24 միավոր և Պրիմերայի մրցաշարային աղյուսակի առաջատարն են:


Cristiano Ronaldo 2:0 Fantastic Goal | Real... by footballTV