Դորտմունդում ոչ մի թիմի համար հեշտ չի լինում: Այս մասին հայտարարել է ադրբեջանական «Գաբալայի» ֆուտբոլիստ Սերգեյ Զենևը «Բորուսիայի» դեմ այսօր կայանալիք դիմակայության մասին խոսելիս: Այս մասին տեղեկացնում է azerisport.com-ը:

«Իհարկե, դա բարդ խաղ է լինելու: Վերջին ժամանակներս «Բորուսիան» շատ լավ է խաղում: Գումարած այդ ամենին նրանք խաղալու են տանը: Այնպես որ՝ երկրպագուների աջակցությունն ապահովված է: Կարող եմ ասել, որ Դորտմունդում ոչ մի թիմի ամար հեշտ չի լինում»:

Մխիթարյանը խաղալու է «Գաբալայի» դեմ հանդիպմանը, և արդյոք դա լրացուցիչ լարվածություն չի՞ ստեղծի հարցին, ֆուտբոլիստն ասել է.

«Չեմ ցանկանում այդ մասին խոսել: Մխիթարյանը լավ ֆուտբոլիստ է»: