ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելությունը (ՀՄԱ), չնայած գործող հրադադարին, տարածաշրջանում հաստատված խաղաղությունը դեռեւս «խիստ անկայուն» Է համարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ուկրաինայում առաքելության փոխղեկավար Ալեքսանդր Հուգը հայտարարել Է Deutsche Welle հրատարակությանը տված հարցազրույցում:
Սեպտեմբերի 1-ից Դոնբասում ուժի մեջ Է մտել հերթական հրադադարը, երկու կողմերը եւ դիտորդները արձանագրում են, որ այն պահպանվում Է: Սեպտեմբերի վերջին համաձայնագիր Է ստորագրվել շփման գծից առնվազն 100 միլիմետր տրամագծով զենքն ու տանկերը հետ քաշելու մասին: Այդ գործընթացը տեղի Է ունենում երկու փուլով (Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերում): Լուգանսկի մարզից հետքաշումն արդեն ավարտված Է:
«Ցավոք, ՀՄԱ-ի դիտորդները վերջին երկու շաբաթում կրկին եւ կրկին մարդկային զոհեր են գրանցել: Ոչ թե ճանապարհատրանսպորտային պատահարների կամ ականների վրա պայթելու, այլ հակամարտության շարունակման հետեւանքով, ընդ որում՝ երկուստեք: Վերջին օրերին իրադրությունը փոքր-ինչ լիցքաթափվել Է, բայց այն փաստը, որ մարդիկ են զոհվում, վկայում Է հրադադարի խիստ անկայուն լինելու մասին»,-Հուգի խոսքը մեջբերում Է հրատարակությունը:
Բացի այդ, ԵԱՀԿ-ի ՀՄԱ-ի փոխղեկավարի խոսքով, զգալի խնդիր Է նաեւ հակամարտության գոտու տարածքի ականապատումը:
«Սահմանազատման գծի մերձակա շրջանները բառացիորեն պատված են ականների ցանցով եւ չպայթած զինամթերքով: Դոնեցկի օդանավակայանի մերձակա տեղանքը, Շիրոկինոյում, Լուգանսկայա Ստանիցայում գետի երկու ափերն այդ առումով խնդրահարույց են»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: