ԵԱՀԿ առաքելության ղեկավար Ալեքսանդր Հուգը հայտարարել է, որ առաքելության դիտորդները Դոնբասում արձանագրել են մեծ քանակությամբ զինտեխնիկայի դուսբերում վերջին շաբաթվա ընթացքում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

 

«Ես կցանկանայի սկսել դրական փոփոխություններից, որոնք դիտարկվում են մեր կողմից: Վերջին շաբաթվա ընթացքում դիտորդներն արձանագրել են մեծ քանակությամբ սպառազինության հետքաշում ճակատից», - ասել է Հուգը:

 

 

Ավելի վաղ, ինքնահռչակ ԴԺՀ-ի ներկայացուցիչը մեղադրել էր Կիին հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտման մեջ: