ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ 2016 թվականը շատ կարևոր է Վրաստանի համար։ Մոգերինին այդ մասին հայտարարել է երեկ Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո. փոխանցում է apsny.ge-ն:
Մոգերինին հայտարարել է, որ Ղարիբաշվիլու հետ քննարկել է ԵՄ-ի ու Վրաստանի համագործակցության հարցը, ինչպես նաև Վրաստանում տիրող ներքաղաքական վիճակը։ Մոգերինին հիշեցրել է, որ 2016 թվականին Վրաստանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, և կարևորել է, որ դրանք անցկացվեն խաղաղ ու ժողովրդավարական իրավիճակում: «Վստահ եմ, որ Վրաստանն ունակ է անցկացնել ժողովրդավարական ընտրություններ»,- ասել է նա։
Մոգերինին կարևորել է Վրաստանում ԶԼՄ-ների ազատությունը, բազմակարծությունը, օրենքի գերակայությունը, դատարանի անկախությունը հարգելը։