2015թ.-ի դեկտեմբերի 02-ին «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առաջին թողարկումը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում' ընդգրկելով երկրորդային Bbond ցուցակում, իսկ երկրորդ թողարկման պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի Cbond ազատ շուկայում:
Ընկերության առաջին թողարկման՝ 1 մլն ԱՄՆ դոլար ընդանուր ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 2 տարի շրջանառության ժամկետով, 9.5% արժեկտրոնի տոկոսադրույքով պարտատոմսերը (ISIN - AMGLBLB21ER5) շրջանառվելու են Բորսայում GLBLB1 հապավմամբ:
Ընկերության երկրորդ թողարկման՝ 100,000,000 ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 1 տարի շրջանառության ժամկետով, 15% արժեկտրոնի տոկոսադրույքով պարտատոմսերը (ISIN - AMGLBLB12ER4) շրջանառվելու են Բորսայում GLBLB2 հապավմամբ:
Պարտատոմսերը թույլատրվել են նաև հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:
Հիշեցնում ենք, որ նշված պարտատոմսերը ս.թ. նոյեմբերի 17-ին տեղաբաշխվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում, որի մանրամասն տվյալները կարող եք ներբեռնել բորսայի պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Նորություններ» բաժնից:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում շրջանառվող այլ գործիքներին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքի «Ֆինանսական գործիքներ» բաժնից:
«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մասին
«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ն (համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 26.10.2010թ թիվ 267Ա որոշման) գրանցված ունիվերսալ վարկային կազմակերպություն է, որը ձևավորվել է «Վաշինգթոն Քափիթալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ և «Կրեդիտ Յունիոն» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ միաձուլման արդյունքում, ինչպես նաև ընդլայնվել է «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և «ՋԻ ԷՖ ՍԻ ՋԵՆԵՐԱԼ ԸՆԴ ՔՐԵԴԻԹ ՔՈՄՓԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի միացման ձևով վերակազմակերպման արդյունքում:
Ներկայումս Ընկերությունը հանդիսանում է «ԿՐԵԴԻՏ ՅՈՒՆԻՈՆ», «ՎԱՇԻՆԳԹՈՆ ՔԱՓԻԹԱԼ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերությունների և «ՋԻ ԷՖ ՍԻ ՋԵՆԵՐԱԼ ՖԱՅՆԵՆՇՆ ԸՆԴ ՔՐԵԴԻԹ ՔՈՄՓԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի իրավահաջորդը:
Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.globalcredit.am:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մասին
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: 26.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի 100% բաժնետերն է:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.nasdaqomx.am: