Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 23-ին երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի և Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ, գնդապետ Ջանիբեկ Կապարովի հետ:

 

 

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ստորագրվել են «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ Միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին» համաձայնագիրը և 2016թ. ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ միջև համագործակցության պլանը, քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:

 

 

Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հանդիպման ժամանակ ստորագրվել է 2016թ. ՀՀ ՊՆ և ԲՀ ՊՆ միջև երկկողմ համագործակցության պլանը և քննարկվել են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցեր: